Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը Մայքրոսոֆթ ԱրԷյ-ի հետ համատեղ ընդունում է հայտեր ամպային Հեքըթոն[ՅԱՆ] 2015 մրցույթի համար

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը Մայքրոսոֆթ ԱրԷյ-ի հետ համատեղ ընդունում է հայտեր ամպային Հեքըթոն[ՅԱՆ] 2015 մրցույթի համար
06.05.2015 | 16:09

Մայքրոսոֆթ ընկերության կողմից հրավիրված միջազգային մասնագետները կանցկացնեն համառոտ վերապատրաստման դասընթաց Azure-ի, ամպային լուծումների, մեքենայական ուսուցման (Machine Learning), իրերի համացանցի (Internet of Things, IoT), բջջային ծրագրավորման, վեբ-ծրագրավորման վերջին նորությունների և այլի վերաբերյալ։ Դասընթացին կհետևի Հեքըթոն[ՅԱՆ]-ը, որի ընթացքում միջոցառման առաջին հատվածում ստացված գիտելիքների և գաղափարների հիման վրա ձևավորված թիմերը կստեղծեն նորարար ծրագրեր և համակարգեր։ Մասնակիցներին կբաժանվեն ինչպես Azure մուտքի գաղտնաբառեր, այնպես էլ IoT սարքավորումներ:

Հաջողված լուծումները կբեռնվեն GitHub-ում՝ ամբողջ աշխարհին հասանելի դարձնելու նպատակով։ Լավագույն լուծումների հեղինակները կստանան արժեքավոր մրցանակներ և մինչև 1 միլիոն ՀՀ դրամ ֆինանսավորում։
Մրցույթին կարելի է մասնակցել միայն թիմային կազմով՝ բաղկացած 2-5 անդամից։ Մասնակցության պարտադիր պայման է դյուրակիր համակարգչի առկայությունը։ Դիմում-հայտը կարող են ներբեռնել հետևյալ հղումից կամ ՄԻԿ-ի կայքից։ Այն անհրաժեշտ է լրացնել և ներկայացնել էլեկտրոնային տարբերակով՝ mic@mic.am էլ. հասցեին: Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2015 թ-ի մայիսի 20-ը: Նախնական ընտրություն անցած մասնակիցները կստանան մասնակցության վերաբերյալ հաստատում և նախքան միջոցառումը կհրավիրվեն տեղեկատվական հանդիպման։
Հեքըթոնը Սիլիկոնե հովտում սկիզբ առած այս միջոցառման ձևաչափը թույլ է տալիս նորագույն տեխնոլոգիաների կիրառման, թիմային աշխատանքի եւ ծրագրավորողների ու չ’ծրագրավորողների, այսինքն` այլ ոլորտների մասնագետների համագործակցության միջոցով առկա խնդիրների արդյունավետ լուծումներ առաջարկել:
2011 թվականին Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը և Հանրային լրագրության ակումբը կազմակերպել էին Հայաստանում առաջին հեքըթոնը, որին մասնակցել է 32 թիմ և ավելի քան 150 մասնակից: Ներկայացված նախագծերը տեխնոլոգիական լուծումներ էին առաջարկում Երևան քաղաքի խնդիրներին: 2012թ Նորարարություն խորագրով Հեքըթոն[ՅԱՆ]-ին մասնակ-ցում էր արդեն 35 թիմ: 2013թ Թռիչք անվանումով Հեքըթոն[ՅԱՆ]-ը տեղի ունեցավ Երևանի Զվարթնոց միջազգային օդանավակայանում, որին աննախադեպ քանակի դիմում-հայտեր էին ստացվել: 2014թ․ին Innoweek-ի շրջանակում կայացած Հեքըթոն[ՅԱՆ]-ին մասնակցեցին 58 թիմ Երևանից, Գյումրիից, Վանաձորից և Իջևանից։
Հեքըթոն[ՅԱՆ]-ին հաղթած բոլոր նախագծերին տրվել են դրամա-կան մրցանակներ, առաջարկվել են համագործակցություն և ֆինանսավոր-ման հնարավորություններ:

Դիտվել է՝ 2643

Մեկնաբանություններ